14:54  ,  25 հունվարի, 2023

AusOpen. Նովակ Ջոկովիչը դուրս եկավ կիսաեզրափակիչ

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 21-ակի հաղթող, աշխարհի 5-րդ ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ։

Սերբ թենիսիստը մրցեց աշխարհի 6-րդ ռակետ, ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովի հետ եւ առավելության հասավ երեք սեթում՝ 6:1, 6:2, 6:4:

Կիսաեզրափակիչում Նովակ Ջոկովիչի մրցակիցը կլինի աշխարհի 35-րդ ռակետ, ամերիկացի Թոմի Փոլը, որը քառորդ եզրափակիչում 7:6 (8:6), 6:3, 5:7, 6:4 հաշվով պարտության է մատնել աշխարհի 89-րդ ռակետ, ամերիկացի Բեն Շելթոնին։

Կիսաեզրափակիչի առաջին զույգը կազմել էին աշխարհի 20-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը եւ աշխարհի չորրորդ ռակետ, հույն Ստեֆանոս Ցիցիպասը։

Կիսաեզրափակիչի հանդիպումները տեղի կունենան հունվարի 27-ին։

Ավստրալիայի բաց առաջնության մրցանակային հիմնադրամը 51,3 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English