13:57  ,  25 հունվարի, 2023

Սարի․ Հնարավոր է՝ «Լացիոյի» լավագույն խաղն էր իմ նշանակումից հետո

Հռոմի «Լացիոյի» իտալացի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին մեկնաբանել է չեմպիոն «Միլանի» նկատմամբ տարած 4:0 հաշվով հաղթանակն Իտալիայի առաջնության 19-րդ տուրի խաղում։

«Մենք ունենք հրաշալի, կրքոտ, բայց շատ տարօրինակ աշխատանք, քանի որ մի քանի օր առաջ մեզ համարում էին ամենավատ թիմն Իտալիայի, իսկ հիմա ամեն ինչ ճիշտ հակառակն է։ Այս փուլում ամենակարեւորը մեր խաղացողներին ստիպելն է մնալ հավասարակշիռ։

Հնարավոր է՝ սա «Լացիոյի» լավագույն խաղն էր իմ նշանակումից հետո։ Խաղացողները պատրաստ են գնալ զոհողությունների, ինչը ինձ զարմացնում է։ Եթե կարողանանք միավորներ չկորցնել մեզնից ցածր մրցաշարային դիրք ունեցող թիմերի հետ խաղերում, ապա կկարողանանք հավակնել ավելիին»,- Սարիի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

«Լացիոն» 37 միավորով երրորդն է եւ 1 միավոր է հետ երկրորդ տեղում գտնվող «Միլանից»։ Առաջատար «Նապոլին» ունի 50 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English