13:15  ,  25 հունվարի, 2023

Իբրահիմովիչ․ Մբապեն եւս մեկ անգամ կդառնա աշխարհի չեմպիոն

Իտալիայի չեմպիոն «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարծում է, որ աշխարհի չեմպիոն եւ փոխչեմպիոն Կիլիան Մբապեն մեկ անգամ էլ կդառնա աշխարհի չեմպիոն։

«Ես ասում էի, որ Արգենտինան կնվաճի աշխարհի գավաթը։ Մեսին հիմա համարվում է լավագույնը պատմության մեջ։ Ես վստահ էի, որ նա կդառնա աշխարհի չեմպոին։

Ապագայում Մբապեն եւս մեկ անգամ կդառնա աշխարհի չեմպիոն։ Մբապեի վերաբերյալ ոչ մի անհանգստություն չունեմ, իսկ Արգենտինայի հավաքականի մյուս ֆուտբոլիստները կմոռացվեն, Մեսին միշտ կհիշվի»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։

Հիշեցնենք, որ 24-ամյա Մբապեն Ֆրանսիայի հավաքականի հետ դարձել է 2018թ․ աշխարհի չեմպիոն եւ 2022թ․ աշխարհի փոխչեմպիոն։ 35-ամյա Մեսին 2014թ․ աշխարհի փոխչեմպիոն է, 2022թ․ աշխարհի չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում