10:31  ,  25 հունվարի, 2023

Կարեն Խաչանով․ Գոհ եմ իմ խաղամակարդակից եւ անհամբեր սպասում եմ կիսաեզրափակիչին

Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը հայտարարել է, որ գերազանց մարզավիճակում է եւ անհամբեր սպասում է Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչին։

Հայ թենիսիստն առաջին անգամ է այս առաջնությունում հասել կիսաեզրափակիչ։ «Մեծ սաղավարտի» նախորդ մրցաշարում էլ՝ ԱՄՆ-ի բաց առաջնությունում, Խաչանովը դուրս էր եկել կիսաեզրափակիչ։

«Կասեի, որ միշտ հավատում եմ իմ ուժերին, բայց լինում են վերելքներ եւ անկումներ։ Գերազանց արդյունքները ցույց են տալիս սեփական հնարավորությունների առավելագույնը, վստահությունը մեծանում է։ Կարծում եմ՝ US Open-ից հետո այդ վստահությունն ավելի մեծ է։ Այստեղ էլ հասա կիսաեզրափակիչ։ Հույս ունեմ, որ այս նվաճումը թույլ կտա ինձ աճել։

Ինձ գերազանց եմ զգում, գոհ եմ իմ խաղամակարդակից եւ անհամբեր սպասում եմ կիսաեզրափակիչին, որն առաջինը կլինի ինձ համար այստեղ»,- Խաչանովի խոսքը մեջբերում է Tennis World-ը։

Կիսաեզրափակիչում Խաչանովի մրցակիցը կլինի հույն Ստեֆանոց Ցիցիպասը։ Հանդիպումը տեղի կունենա հունվարի 27-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում