09:56  ,  25 հունվարի, 2023

AusOpen. Կանանց մենախաղի կիսաեզրափակիչի զույգերը

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում հայտնի են կանանց մենախաղի կիսաեզրափակիչի զույգերը։

Վերջին ուղեգիրը նվաճեց Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան, որը 6:3, 6:2 հաշվով պարտության մատնեց խորվաթ Դոննա Վեկիչին։

Ավելի վաղ լեհ Մագդա Լինետը 6:3, 7:5 հաշվով հաղթել էր չեխ Կարոլինա Պլիշկովան։

Առաջին անգամ այս առաջնության կիսաեզրափակիչում հանդես կգա Բելառուսի երկու ներկայացուցիչ։

Australian Open, կանայք, կիսաեզրափակիչ

1. Ելենա Ռիբակինա (Ղազախստան) - Վիկտորյա Ազարենկա (Բելառուս)

2. Մագդա Լինետ (Լեհաստան) - Արինա Սաբալենկա (Բելառուս)

Ավստրալիայի բաց առաջնության մրցանակային հիմնադրամը 51,3 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում