02:00  ,  25 հունվարի, 2023

«Նյուքասլը» հաղթեց կիսաեզրափակիչի առաջին խաղում (տեսանյութ)

Անգլիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում «Նյուքասլը» հյուրընկալվեց «Սաութհեմփթոնին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

Հյուրերի միակ գոլը 73-րդ րոպեին խփեց բրազիլացի հարձակվող Ժոելինտոնը։

Պատասխան հանդիպումը տեղի կունենա հունվարի 31-ին։

Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են «Նոթինգեմ Ֆորեսթն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»։

Անգլիական լիգայի գավաթի խաղարկություն, կիսաեզրափակիչ, առաջին խաղ

«Սաութհեմփթոն» - «Նյուքասլ»՝ 0:1 (տեսանյութ)

Ժոելինտոն, 73

Հեռացում՝ Դուե Չալետա-Ցար («Սաութհեմփթոն»), 86, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս