Իտալիայի առաջնության 19-րդ տուրում «Լացիոն» Հռոմում ընդունեց չեմպիոն «Միլանին» եւ հաղթեց 4:0 հաշվով։
Իտալացի Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմից աչքի ընկան սերբ կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը, իտալացի կիսապաշտպան Մատիա Ցականյին, իսպանացի կիսապաշտպան Լուիս Ալբերտոն եւ բրազիլացի հարձակվող Ֆելիպե Անդերսոնը։
«Միլանը» 38 միավորով երկրորդն է եւ արդեն 12 միավոր հետ է առաջատար «Նապոլիից»։ «Լացիոն» 37 միավորով հավասարվեց «Ինտերին» ու «Ռոմային» եւ երրորդն է։
Իտալիայի առաջնություն, 19-րդ տուր
«Լացիո» - «Միլան»՝ 4:0 (տեսանյութ)
Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ, 4, Մատիա Ցականյի, 38, Լուիս Ալբերտո, 67, 11մ, Ֆելիպե Անդերսոն, 75
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում