19:27  ,  24 հունվարի, 2023

Սուպերհամակարգիչը կանխատեսել է Լոնդոնի «Արսենալի» չեմպիոնությունը

Սուպերհամակարգիչը Անգլիայի ընթացիկ առաջնությունում կանխատեսել է Լոնդոնի «Արսենալի» չեմպիոնությունը, հաղորդում է The Sun-ը։ Պատմության մեջ առաջին անգամ «Արսենալը» Պրեմիեր լիգայի մրցաշրջանի առաջին կեսից (19 խաղ) հետո վաստակել է 50 միավոր։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը առաջին տեղում է։

Սուպերհամակարգիչը կանխատեսել է, որ «Արսենալն» առաջնությունը կավարտի 90 միավորով եւ 7-8 միավոր կգերազանցի «Մանչեսթեր Սիթիին», որը կգրավի երկրորդ տեղը։

Նախորդ անգամ «Արսենալը» Անգլիայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է 2003-2004 թվականների մրցաշրջանում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում