10:55  ,  24 հունվարի, 2023

Գարեթ Բեյլը սկսում է գոլֆիստի պրոֆեսիոնալ կարիերա

Ֆուտբոլի Ուելսի հավաքականի նախկին ավագ Գարեթ Բեյլը հայտարարել է գոլֆիստի պրոֆեսիոնալ կարիերա սկսելու մասին։

33-ամյա մարզիկը փետրվարին կմասնակցի ԱՄՆ-ում անցկացվելիք PGA Tour-ի մրցաշարի, հաղորդում է B/R Football-ը։

Գարեթ Բեյլը ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին հայտարարել էր հունվարի 9-ին։ Նրա վերջին ակումբն ամերիկյան «Լոս Անջելեսն» էր։ Նա հանդես է եկել նաեւ անգլիական «Սաութհեմփթոնում» ու «Տոտենհեմում», իսպանական «Ռեալ Մադրիդում»։

PGA Tour-ի բոլոր մրցաշարերի ընդհանուր մրցանակային հիմնադրամը 427 միլիոն դոլար է։ 2022թ․ սեպտեմբերից մինչեւ 2023թ․ օգոստոս PGA Tour-ի օրացույցում ընդգրկված է 50 մրցաշար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում