02:16  ,  24 հունվարի, 2023

«Տոտենհեմն» ուժեղ էր «Ֆուլհեմից» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 21-րդ տուրում «Տոտենհեմը» հյուրընկալվեց «Ֆուլհեմին»։ Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը հաղթեց նվազագույն հաշվով։

Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում հարավկորեացի հարձակվող Սոն Հին Մինի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։

«Տոտենհեմը» 36 միավորով 5-րդ տեղում է, «Ֆուլհեմը» 7-րդն է՝ 31 միավոր։  

Անգլիայի առաջնություն, 21-րդ տուր

«Ֆուլհեմ» - «Տոտենհեմ»՝ 0:1 (տեսանյութ)

Հարի Քեյն, 45+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում