00:17  ,  24 հունվարի, 2023

Լեհաստանի թիմի խաղացողը միացավ Լոնդոնի «Արսենալին»

Լեհաստանի հավաքականի պաշտպան Յակուբ Կիվերն իտալական «Սպեցիայից» տեղափոխվեց Լոնդոնի «Արսենալ», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

22-ամյա ֆուտբոլիստն իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմի հետ կնքել է հինգ տարվա պայմանագիր։

Տրանսֆերի արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Յակուբ Կիվերը «Սպեցիայի» հետ մասնակցել է 19 հանդիպման։

Լեհաստանի հավաքականի կազմում նա մասնակցել է 2022թ․ աշխարհի առաջնության չորս հանդիպման։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English