22:41  ,  23 հունվարի, 2023

«Ինտերի» մեկնարկային կազմը

Իտալիայի առաջնության 19-րդ տուրի խաղում փոխչեմպիոն եւ սուպերգավաթակիր «Ինտերը» կընդունի «Էմպոլիին»։ Միլանյան թիմի իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հրապարակել է մեկնարկային կազմը՝ ընդգրկելով նաեւ Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։

«Ինտեր»․ Օնանա, Շկրինյար, Դե Վրեյ, Բաստոնի, Դարմիան, Բարելա, Չալհանօգլու, Մխիթարյան, Դիմարկո, Լաուտարո Մարտինես, Կոռեա։

«Ինտեր» - «Էմպոլի» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս