21:05  ,  23 հունվարի, 2023

«Ուրարտուն» Դուբայում կխաղա «Զենիթի» եւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ

Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար «Ուրարտուն» հունվարի 29-ից փետրվարի 13-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Դուբայում, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Հավաքի ընթացքում «Ուրարտուն» կանցկացնի 5 ստուգողական հանդիպում։

Մրցակիցները կլինեն Սանկտ Պետերբուրգի «Զենիթը», Մոսկվայի «Լոկոմոտիվը», արաբական «Յունայթեդ», «Գալֆ Յունայթեդ» և «Գրին Հերոնս» ֆուտբոլային ակումբները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով