18:52  ,  23 հունվարի, 2023

«Արսենալը» կրկնել է «Չելսիի», «Լիվերպուլի» եւ «Մանչեսթեր Սիթիի» ռեկորդային ցուցանիշը

Լոնդոնի «Արսենալը» դարձել է պատմության մեջ չորրորդ թիմը, որը Անգլիայի առաջնության առաջին կեսից (19 խաղ) հետո վաստակել է 50 միավոր։

Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմն այդ ցուցանիշին հասել է «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ 3:2 հաշվով հաղթանակի շնորհիվ։ «Արսենալը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Նախկինում 50 միավորի ցուցանիշ գրանցել են «Մանչեսթեր Սիթին»  (55 միավոր  2017-2018 թվականներին), «Լիվերպուլը» (55 միավոր 2019-2020 եւ 51 միավոր 2018-2019 թվականներին), «Չելսին» (52 միավոր 2005-2006 թվականներին)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով