15:31  ,  23 հունվարի, 2023

AusOpen. Նովակ Ջոկովիչը խնդիրներ չունեցավ

«Մեծ սաղավարտի» 21-ակի չեմպիոն Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ։ Աշխարհի 5-րդ ռակետը մրցեց աշխարհի 24-րդ ռակետ, ավստրալացի Ալեքս դե Մինորի հետ։ Սերբ թենիսիստն առավելության հասավ  6:2, 6:1, 6:2 հաշվով։

Քառորդ եզրափակիչում Նովակ Ջոկովիչի մրցակիցը կլինի աշխարհի 6-րդ ռակետ, ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովը, որը չորրորդ շրջանում 6:3, 3:6, 6:3, 4:6, 7:6 (11:9) հաշվով պարտության էր մատնել աշխարհի 10-րդ ռակետ, նորվեգացի Հոլգեր Ռունեին։

Ավստրալիայի բաց առաջնության մրցանակային հիմնադրամը 51,3 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English