22:57  ,  22 հունվարի, 2023

«Ռոման» հաղթեց եւ հավասարվեց «Ինտերին» (ֆոտո, վիդեո)

Իտալիայի առաջնության 19-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվեց «Սպեցիային» եւ առավելության հասավ 2:0 հաշվով։

Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին իտալացի հարձակվող Ստեֆան Էլ-Շաարավիի (տեսանյութ) եւ անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամի գոլերը (տեսանյութ)։ Երկուսին էլ գոլային փոխանցում կատարեց արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան։

«Ռոման» 37 միավորով հավասարվեց երրորդ տեղում գտնվող փոխչեմպիոն «Ինտերին», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Սպեցիան» 15-րդն է՝ 18 միավոր։

Իտալիայի առաջնություն, 19-րդ տուր

«Սպեցիա» - «Ռոմա»՝ 0:2 (տեսանյութ)

Ստեֆան Էլ-Շաարավի, 45, Թեմի Աբրահամ, 49

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում