21:50  ,  22 հունվարի, 2023

Tata Steel Masters․ Արոնյանը ոչ ոքի խաղաց միանձնյա առաջատար Աբդուսատորովի հետ

Նիդեռլանդների Վեյկ Ան Զեե քաղաքում անցկացվող Tata Steel Masters մրցաշարի 8-րդ տուրում Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) սեւ ֆիգուրներով ոչ ոքի խաղաց միանձնյա առաջատար, ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովի հետ եւ 4,5 միավորով բաժանում է 4-7-րդ տեղերը նորվեգացի Մագնուս Կարլսենի, ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի եւ հնդիկ Պրագնանադհայի հետ։ Այս տուրում Կարլսենը պարտության մատնեց Կարուանային։

Աբդուսատորովը մրցաշարային աղյուսակը գլխավորում է 6 միավորով։ Երկրորդ-երրորդ տեղերը կիսում են 5-ական միավոր վաստակած հոլանդացի Անիշ Գիրին ու ամերիկացի Ուեսլի Սոն։

Tata Steel Masters-ում կանցկացվի 13 տուր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում