20:29  ,  22 հունվարի, 2023

Դորտմունդի «Բորուսիան» ուժեղ էր «Աուգսբուրգից»՝ 4:3 (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 16-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական խաղադաշտում մրցեց «Աուգսբուրգի» հետ եւ առավելության հասավ 4:3 հաշվով։

«Բորուսիայի» հաղթական գոլը 78-րդ րոպեին խփեց ամերիկացի կիսապաշտպան Ջովանի Ռեյնան, որին գոլային փոխանցում կատարեց անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը։

«Բորուսիան» 28 միավորով 6-րդն է, «Աուգսբուրգը» 15-րդն է՝ 15 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 16-րդ տուր

«Բորուսիա Դորտմունդ» - «Աուսգբուրգ»՝ 4:3 (տեսանյութ)

Ջուդ Բելինգեմ, 29, Նիկո Շլոտերբեկ, 42, Ջեյմի Բայնո-Գիտես, 75, Ջովանի Ռեյնա, 78 - Առնե Մայեր, 40, Էրմեդին Դեմիրովիչ, 45+1, Դավիդ Չոլինա, 77

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով