12:09  ,  22 հունվարի, 2023

AusOpen․ Աշխարհի առաջին ռակետի սենսացիոն պարտությունը

Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը սենսացիոն պարտություն կրեց Ավստրալիայի բաց առաջնության 1/8 եզրափակիչում։

Լեհ թենիսիստուհին մրցեց աշխարհի 25-րդ ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Ելենա Ռիբակինայի հետ եւ պարտություն կրեց երկու սեթում՝ 4:6, 4:6։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 29 րոպե։

Քառորդ եզրափակիչում Ելենա Ռիբակինայի մրցակիցը կլինի Լատվիայի ներկայացուցիչ Ելենա Օստապենկոն (17-րդ ռակետ), որը 7:5, 6:3 հաշվով պարտության մատնեց ամերիկացի Կորի Գաուֆին (7-րդ ռակետ)։

AusOpen-ի մրցանակային հիմնադրամը 51,3 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English