00:41  ,  22 հունվարի, 2023

«Նյուքասլն» առաջին անգամ Անգլիայի առաջնության 15 խաղում անընդմեջ պարտություն չի կրում

Անգլիայի առաջնության 21-րդ տուրում «Քրիսթալ Փելասի» հետ 0:0 հաշվով ոչ ոքի (տեսանյութ) խաղալու շնորհիվ «Նյուքասլ Յունայթեդը» ակումբային ռեկորդ է սահմանել։

Անգլիայի առաջնություններում առաջին անգամ «Նյուքասլը» չի պարտվում 15 խաղում անընդմեջ, հաղորդում է ESPN-ը։ Անգլիացի Էդի Հաուի գլխավորած թիմը տարել է 9 հաղթանակ, 6 խաղ ավարտել ոչ ոքի։

Ընթացիկ առաջնությունում «Նյուքասլը» 1 պարտություն է կրել՝ 5-րդ տուրում «Լիվերպուլից» (1:2) եւ 39 միավորով երրորդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում