23:29  ,  21 հունվարի, 2023

«Աթլետիկոն» ուժեղ էր «Վալյադոլիդից»՝ 3:0 (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 18-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» ընդունեց «Վալյադոլիդին»։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմն առավելության հասավ 3:0 հաշվով։

Աչքի ընկան իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան, ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը եւ իսպանացի պաշտպան Մարիո Էրմոսոն։

«Աթլետիկոյում» նորամուտը նշեց «Բարսելոնայից» տեղափոխված հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայը, որը փոխարինման դուրս եկավ վերջնամասում։

«Աթլետիկոն» 31 միավորով չորրորդ տեղում է եւ 7 միավոր հետ է երրորդ տեղում գտնվող «Ռեալ Սոսիեդադից»։ «Վալյադոլիդը» 17-րդն է՝ 17 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 18-րդ տուր

«Աթլետիկո Մադրիդ» - «Վալյադոլիդ»՝ 3:0 (տեսանյութ)

Ալվարո Մորատա, 18, Անտուան Գրիզման, 23, Մարիո Էրմոսո, 28

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում