22:05  ,  21 հունվարի, 2023

Ալեքսանդր Պետրակովը ժամանել է Երեւան (ֆոտո, վիդեո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը ժամանել է Հայաստան:

65-ամյա մասնագետն այցելել է ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա, ծանոթացել ենթակառուցվածքներին:

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը Պետրակովին նվիրել է ազգային հավաքականի անվանական մարզաշապիկ։

Ալեքսանդր Պետրակովը ծնվել է 1957 թվականի օգոստոսի 6-ին՝ Կիևում։

Մարզչական կարիերայի ընթացքում Պետրակովը մարզել է Ուկրաինայի տարբեր տարիքային հավաքականներ։

Պետրակովի գլխավորած Ուկրաինայի Մ-19 հավաքականը 2018 թվականին դուրս է եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ, իսկ 2019-ին Ուկրաինայի մինչև 20 տարեկանների ազգային հավաքականը Պետրակովի գլխավորությամբ դարձել է Աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության չեմպիոն։

Ալեքսանդր Պետրակովի մարզչական կարիեիան.

«Բուդիվելնիկ» Իվանկով - 1991-1993

«Տորպեդո» Զապարոժիե (մարզչի օգնական) – 1993-1994

ԲԿՄԱ-2 Կիև (մարզչի օգնական) – 1996-1998

ԲԿՄԱ-2 Կիև – 1998-1999

«Սպարտակ» Սումի – 2000

«Վիննիցա» - 2001

«Վիննիցա» (մարզչի օգնական) – 2001

«Դինամո» Կիև (ակադեմիա) – 2002-2005

Իվան Պոդդուբնիի անվան Օլիմպիական քոլեջ – 2006-2010

Ուկրաինայի Մ-16 հավաքական – 2011

Ուկրաինայի Մ-17 հավաքական – 2012

Ուկրաինայի Մ-18 հավաքական – 2013

Ուկրաինայի Մ-19 հավաքական – 2014

Ուկրաինայի Մ-20 հավաքական և Ուկրաինայի Մ-16 հավաքական – 2015

Ուկրաինայի Մ-17 հավաքական – 2016

Ուկրաինայի Մ-18 հավաքական – 2017

Ուկրաինայի Մ-19 հավաքական – 2018

Ուկրաինայի Մ-20 հավաքական և Ուկրաինայի Մ-16 հավաքական – 2019

Ուկրաինայի Մ-17 հավաքական – 2020

Ուկրաինայի Մ-18 հավաքական – 2021

Ուկրաինայի ազգային հավաքական – 2021-2022

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով