20:26  ,  21 հունվարի, 2023

«Այնտրախտը» հաղթեց «Շալկեին» եւ բարձրացավ երկրորդ տեղ, «Ֆրայբուրգը» պարտվեց՝ 0:6 (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 16-րդ տուրում Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» հյուրընկալեց Գելզենկիրխենի «Շալկեին» եւ առավելության հասավ 3:0 հաշվով։

«Այնտրախտը» 30 միավորով բարձրացավ երկրորդ տեղ։ Նույնքան միավոր ունի երրորդ տեղ նահանջած «Ֆրայբուրգը», որն արտագնա խաղում 0:6 հաշվով պարտվեց «Վոլֆսբուրգին» (26 միավորով 6-րդն է)։

Առաջատարը չեմպիոն «Բավարիան» է՝ 35 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 16-րդ տուր

«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» - «Շալկե»՝ 3:0 (տեսանյութ)

Իեսպեր Լինդստրյոմ, 22, Ռաֆայել Բորե, 84, Աուրելիո Բուտա, 90+1

«Վոլֆսբուրգ» - «Ֆրայբուրգ»՝ 6:0 (տեսանյութ)

Պատրիկ Վիմեր, 2, Յոնաս Վինդ, 28, 37, Յանիկ Գերարդտ, 56, Ռիդլե Բակու, 81, Ջան-Լուկա Վալդշմիդտ, 90+4, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով