19:41  ,  21 հունվարի, 2023

Սամվել Տեր-Սահակյանը նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը

Սամվել Տեր-Սահակյանը նվաճեց շախմատի Հայաստանի չեմպիոնի տիտղոսը։ Բարձրագույն խմբի 83-րդ առաջնության վերջին տուրում նա սպիտակներով մրցեց Ռոբերտ Հովհաննիսյանի հետ եւ առավելության հասավ 51-րդ քայլին։ Սամվել Տեր-Սահակյանը 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ միանձնյա գրավեց առաջին տեղը։

Երկրորդ տեղում է Մանուել Պետրոսյանը, որը վաստակեց 6 միավոր։ Լավագույն եռյակը եզրափակեց Տիգրան Կ․ Հարությունյանը՝ 5,5 միավոր։

Կանանց Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճել էր Մարիա Գեւորգյանը՝ 7 միավոր։ Երկրորդ տեղը 6,5 միավորով գրավեց Սուսաննա Գաբոյանը։ Բրոնզե մեդալը նվաճեց Արփինե Գրիգորյանը՝ 5,5 միավոր։

Լուսանկարը՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում