18:01  ,  21 հունվարի, 2023

Մարիա Գեւորգյանը՝ Հայաստանի չեմպիոն

Մարիա Գեւորգյանը 5-րդ անգամ նվաճեց Հայաստանի չեմպիոնի տիտղոսը։

Շախմատի կանանց Հայաստանի Բարձրագույն խմբի 78-րդ առաջնության վերջին տուրում Մարիա Գեւորգյանը սեւ ֆիգուրներով պարտության մատնեց Նվարդ Հայրապետյանին։

Մարիա Գեւորգյանը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր՝ միանձնյա գրավելով առաջին տեղը։

Լուսանկար՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում