15:37  ,  21 հունվարի, 2023

Ջոկովիչը 24-րդ անընդմեջ հաղթանակը տարավ AusOpen-ում

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 21-ակի չեմպիոն, աշխարհի 5-րդ ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության 1/8 եզրափակիչ։

Այս առաջնության 9-ակի չեմպիոնը երրորդ շրջանում մրցեց աշխարհի 28-րդ ռակետ, բուլղարացի Գրիգոր Դիմիտրովի հետ եւ առավելության հասավ երեք սեթում՝ 7:6 (9:7), 6:3, 6:4։

Ձախ ազդրի վնասվածքի պատճառով սերբ թենիսիստը երկու անգամ դիմեց բժշկի օգնությանը։

Ջոկովիչը 24-րդ անընդմեջ հաղթանակը տարավ Australian Open-ում։ Նրա հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 24-րդ ռակետ, ավստրալացի Ալեքս դե Մինորը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով