13:10  ,  21 հունվարի, 2023

Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը հայր է դարձել

Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը հայր է դարձել: Այդ մասին Հայաստանի հավաքականի նախկին անդամը հայտնել է Ինստագրամում՝ տեղադրելով փոքրիկի հետ լուսանկար: Նրա առաջնեկը աղջիկ է։

Նախկին ըմբիշն ամուսնացել էր 2019 թվականին: Սաֆարյանն ապրում է Հայաստանից դուրս, բայց պարբերաբար վերադառնում է հայրենիք,  հավաքականի անդամների հետ երբեմն մարզումներ անցկացնում, ներկա գտնվում տարբեր մարզական միջոցառումների:

Աշխարհի չեմպիոնը սպորտից հեռացել է եւ զբաղվում է գործարարությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս