01:50  ,  21 հունվարի, 2023

«Բավարիան» չհաղթեց «ՌԲ Լայպցիգին» (տեսանյութ)

Երկու ամսվա դադարից հետո «ՌԲ Լայպցիգ» - «Բավարիա» խաղով վերսկսվեց Գերմանիայի առաջնությունը։

Չեմպիոններն արտագնա խաղում բավարարվեցին ոչ ոքի արդյունքով` 1:1։ Առաջինը հաջողության հասավ մյունխենյան թիմը։ 37-րդ րոպեին աչքի ընկավ կամերունցի հարձակվող Էրիկ Շուպո-Մոտինգը։ Դաշտի տերերին պարտությունից փրկեց գերմանացի պաշտպան Մարցել Հալստենբերգի գոլը 52-րդ րոպեին։

«Բավարիայում» նորամուտը նշեց շվեյցարացի դարպասապահ Յան Զոմերը։

«Բավարիան» 35 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «ՌԲ Լայպցիգը» երրորդն է՝ 29 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 16-րդ տուր

«ՌԲ Լայպցիգ» - «Բավարիա»՝ 1:1 (տեսանյութ)

Մարցել Հալստենբերգ, 52 - Էրիկ Շուպո-Մոտինգ, 37

Հունվարի 21

«Բոխում» - «Հերտա»՝ 18:30  (Երեւանի ժամանակ)

«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» - «Շալկե»՝ 18:30

«Շտուտգարտ» - «Մայնց»՝ 18:30

«Ունիոն Բեռլին» - «Հոֆենհայմ»՝ 18:30

«Վոլֆսբուրգ» - «Ֆրայբուրգ»՝ 18:30

«Քյոլն» - «Վերդեր»՝ 21:30

Հունվարի 22

«Բորուսիա Դորտմունդ» - «Աուգսբուրգ»՝ 18:30

«Բորուսիա Մյոնխենգլադբախ» - «Բայեր»՝ 20:30

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում