19:48  ,  20 հունվարի, 2023

Ուրոշ Նենադովիչը վերադարձավ «Ալաշկերտ»

28-ամյա սերբ հարձակվող Ուրոշ Նենադովիչը վերադարձավ «Ալաշկերտ», հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Նենադովիչը «Ալաշկերտում» հանդես է եկել 2017-2019 թվականներին՝ 92 խաղում խփելով 22 գոլ։

2019-ին նա «Ալաշկերտից» տեղափոխվել էր դանիական «Հորսենս»։

Նենադովիչի նախորդ ակումբը Երեւանի «Փյունիկն» էր։  Հայաստանում նա ներկայացրել է նաեւ Գյումրիի «Շիրակն» ու Երեւանի «Արարատը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում