Խորվաթիայի Օսիեկ քաղաքում անցկացվող հրաձգության ISSF Grand Prix միջազգային մրցաշարում բրոնզե մեդալ է նվաճել Հայաստանի ներկայացուցիչ Բենիկ Խլղաթյանը։
Երևանցի մարզիկը 10 մետրից օդամղիչ ատրճանակի մրցման նախնական փուլում զբաղեցրել է 8-րդ տեղը և դուրս եկել եզրափակիչ, որտեղ բարձրացել է հինգ աստիճանով և գրավել երրորդ մրցանակային տեղը, հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը:
Մրցաշարի վերջին օրը պայքարին կմասնակցեն նաեւ Բենիկ Խլղաթյան - Էլմիրա Կարապետյան խառը զույգը և Հրաչիկ Բաբայանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում