12:20  ,  20 հունվարի, 2023

Վերսկսվում է Գերմանիայի Բունդեսլիգան․ 16-րդ տուրի խաղերը

Երկու ամսվա դադարից հետո հունվարի 20-ին կվերսկսվի ֆուտբոլի Գերմանիայի առաջնությունը։ 16-րդ տուրը կմեկնարկի «ՌԲ Լայպցիգ» - «Բավարիա» դիմակայությամբ։

15 տուրից հետո «Բավարիան» 34 միավորով գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը եւ 4 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Ֆրայբուրգից»։ «ՌԲ Լայպցիգը» երրորդն է՝ 28 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 16-րդ տուր

Հունվարի 20

«ՌԲ Լայպցիգ» - «Բավարիա»՝ 23:30 (Երեւանի ժամանակ)

Հունվարի 21

«Բոխում» - «Հերտա»՝ 18:30

«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» - «Շալկե»՝ 18:30

«Շտուտգարտ» - «Մայնց»՝ 18:30

«Ունիոն Բեռլին» - «Հոֆենհայմ»՝ 18:30

«Վոլֆսբուրգ» - «Ֆրայբուրգ»՝ 18:30

«Քյոլն» - «Վերդեր»՝ 21:30

Հունվարի 22

«Բորուսիա Դորտմունդ» - «Աուգսբուրգ»՝ 18:30

«Բորուսիա Մյոնխենգլադբախ» - «Բայեր»՝ 20:30

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում