11:45  ,  20 հունվարի, 2023

AusOpen. Աշխարհի առաջին ռակետը հաղթեց՝ 6:0, 6:1

Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության 1/8 եզրափակիչ։ Լեհ թենիսիստուհին երրորդ շրջանում մրցեց Իսպանիայի ներկայացուցիչ Կրիստինա Բուշկայի հետ եւ առավելության հասավ երկու սեթում՝ 6:0, 6:1։ Մրցախաղը տեւեց 54 րոպե։

Իգա Շվյոնտեկի հաջորդ մրցակիցը կլինի Ղազախստանի ներկայացուցիչ Ելենա Ռիբակինան։

Ավստրալիայի բաց առաջնությունը կավարտվի հունվարի 28-ին։ Մրցանակային հիմնադրամը 51 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում