10:18  ,  21 մարտի, 2012

«Սեպանգն» ամենաբարդ մրցուղիներից մեկն է. Բրունու Սեննա

«Վիլյամսի» ավտոարշավորդ Բրունու Սեննան Ֆորմուլա-1-ի երկրորդ փուլից` Մալայզիայի Մեծ մրցանակից առաջ հայտարարել է, որ «Սեպանգն» առաջնության օրացույցում ամենաբարդ մրցուղիներից մեկն է:

Սեննան նշել է, որ տվյալ մրցուղին մեծ ֆիզիկական ծախս է պահանջում, իսկ Կուալա Լումպուրի տապը կարող է մեծ խնդիրներ ստեղծել: Սեննան հաղթանակի գրավականներից է համարում տեղի պայմաններին շուտ հարմարվելը եւ բոլիդի համար ճիշտ կարգավորումներ գտնելը, հաղորդում է autosport.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում