00:36  ,  20 հունվարի, 2023

Tata Steel Chess. Լեւոն Արոնյանի առաջին հաղթանակը

Նիդեռլանդների Վեյկ Ան Զեե քաղաքում անցկացվող Tata Steel Chess մրցաշարի 5-րդ տուրում Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) սպիտակ ֆիգուրներով պարտության մատնեց գերմանացի Վինսենտ Կեյմերին։ Հայաստանի հավաքականի նախկին առաջատարը 4 ոչ ոքիներից հետո առաջին հաղթանակը տարավ եւ 3 միավորով բաժանում է 3-5-րդ տեղերը։

Միանձնյա առաջատարը ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովն է, որն ունի 4 միավոր։ 5-րդ տուրում նա սեւ ֆիգուրներով պարտության մատնեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին։

Նորվեգացի գրոսմայստերը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց։ Նախորդ տուրում նա պարտվել էր հոլանդացի Անիշ Գիրիին, որը 3,5 միավորով երկրորդ տեղում է։ Կարլսենը 2 միավորով կիսում է 10-11-րդ տեղերը։

Tata Steel Chess-ում կանցկացվի 13 տուր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում