18:41  ,  19 հունվարի, 2023

Արամ Քոչարյանը միացել է «Ալաշկերտին»

«Ալաշկերտի» կազմը համալրել է կիսապաշտպան Արամ Քոչարյանը, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

26-ամյա կենտրոնական կիսապաշտպանը «Ուրարտուի» սան է, Հայաստանում հանդես է եկել «Արարատում», «Լոկոմոտիվում», «Լոռիում», «Գանձասարում», «Փյունիկում», «Նորավանքում»:

Արամ Քոչարյանի նախորդ ակումբը «Վիտեբսկն» էր, որի կազմում նա 15 հանիպման է մասնակցել Բելառուսի Բարձրագույն խմբի առաջնությունում:

«Որոշեցի վերադառնալ հայրենիք և կրկին աշխատել Վահե Գևորգյանի հետ, որի պահանջներին և փիլիսոփայությանը շատ լավ ծանոթ եմ:

«Ալաշկերտը» միշտ պայքարում է ամենաբարձր հորիզոնականների համար: Մեր առջև դրված են բարձր նպատակներ, որոնք պետք է իրագործենք»,- պայմանագրի ստորագրումից հետո նշել է Քոչարյանը:

Արամ Քոչարյանը ներկայացրել է Հայաստանի Մ-17, Մ-18, Մ-19 և երիտասարդական հավաքականը, հրավիրվել է ազգային հավաքական։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս