16:20  ,  19 հունվարի, 2023

AusOpen. Նովակ Ջոկովիչի երկրորդ հաղթանակը

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 21-ակի չեմպիոն Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության 1/16 եզրափակիչ։ Նա 23-րդ անընդմեջ հաղթանակը տարավ այս մրցաշարում։

Աշխարհի 5-րդ ռակետը մրցեց աշխարհի 191-րդ ռակետ, ֆրանսիացի Էնզո Կուակոյի հետ եւ առավելության հասավ չորս սեթում՝ 6:1, 6:7 (7:5), 6:2, 6:0։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 55 րոպե։

Սերբ թենիսիստի հաջորդ մրցակիցը կլինի բուլղարացի Գրիգոր Դիմիտրովը, որը 6:3, 6:2, 6:0 հաշվով պարտության է մատնել սերբ Լասլո Ջերեին։

Ավստրալիայի բաց առաջնության մրցանակային հիմնադրամը 51,3 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English