11:23  ,  19 հունվարի, 2023

Մխիթարյան․ Առաջին տիտղոսս «Ինտերում», 5-րդ սուպերգավաթն իմ կարիերայում (ֆոտո)

Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի սուպերգավաթը նվաճելուց հետո լուսանկար է հրապարակել է սոցիալական ցանցերում Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադից։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը 3:0 հաշվով պարտության էր մատնել չեմպիոն «Միլանին»։

«Առաջին տիտղոսս «Ինտերում», 5-րդ սուպերգավաթն իմ կարիերայում»,- գրել է Հայաստանի հավաքականի նախկին ավագը։

Մխիթարյանը «Փյունիկի» հետ դարձել է Հայաստանի, Դոնեցկի «Շախտյորի» հետ՝ Ուկրաինայի, Դորտմունդի «Բորուսիայի» հետ՝ Գերմանիայի, «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ Անգլիայի սուպերգավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում