22:25  ,  18 հունվարի, 2023

Խամես Սանթոսը միացավ «Փյունիկին»

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Փյունիկին» է միացել 27-ամյա բրազիլացի եզրային պաշտպան Խամես Սանթոս Դաս Նևեսը, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Խամեսը նախկինում հանդես է եկել բրազիլական «Բրագանտինոյում», «Ինտեր դե Լագեսում», «Սամպայո Կորեայում» և «Կամպինենսեյում»։

2019 թվականի ամռանը ֆուտբոլիստը համալրել է Երևանի «Արարատի» կազմը, իսկ մեկ տարի անց տեղափոխվել է հայկական մեկ այլ թիմ՝ «Ուրարտու»։

Նրա նախորդ թիմը եղել է Երևանի «Ալաշկերտը», որտեղ նա հանդես էր գալիս 2021 թվականի հուլիսից։ Վերջինիս կազմում Խամես Սանթոսը մասնակցել է Կոնֆերենցիաների լիգայի 2021/22թթ․ խաղարկության խմբային փուլի 5 հանդիպումների։

Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնություններում Սանթոսն անցկացրել է 77 խաղ և խփել 3 գոլ։ Ընթացիկ առաջնության առաջին հատվածում նա «Ալաշկերտի» կազմում մասնակցել է 18 խաղի, որոնցում դարձել է 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում