16:45  ,  18 հունվարի, 2023

«Ալաշկերտը» մեկնել է Թուրքիա եւ կանցկացնի 7 խաղ

Մեկնարկել է «Ալաշկերտի» հավաքը Թուրքիայի Բելեկ քաղաքում, որը կընթանա մինչև փետրվարի 14-ը:

Ուսումնամարզական հավաքի ընթացքում «Ալաշկերտը» կանցկացնի 7 ստուգողական հանդիպումներ, որոնցից 5-ի մրցակիցներն արդեն հայտնի են, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Հունվարի 28. «Պոդբեսկիձիե» (Լեհաստան)

Փետրվարի 1. «Ենիսեյ» (Ռուսաստան)

Փետրվարի 5. «Նեֆթչի» (Ուզբեկստան)

Փետրվարի 9. «Զարյա» (Ուկրաինա)

Փետրվարի 13. «Կիզիլ Ժար» (Ղազախստան)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով