13:09  ,  18 հունվարի, 2023

«Արարատ-Արմենիայի» քենիացի նորեկը

«Արարատ-Արմենիա» ակումբին է միացել Քենիայի ազգային հավաքականի 23-ամյա կիսապաշտպան Ամոս Նոնդին, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Նոնդին վերջին տարիներին հանդես է եկել Վրաստանի առաջնությունում։ 2017 թվականին նա համալրել է «Կոլխեթի Փոթիի» կազմը, իսկ կես տարի անց տեղափոխել է Գորիի «Դիլա», որտեղ էլ հանդես էր գալիս մինչև 2022-ի ավարտը։

Վրաստանի առաջնությունում Նոնդին ընդհանուր առմամբ անցկացրել է 144 հանդիպում ու դարձել 1 գոլի հեղինակ։ «Դիլայի» կազմում ֆուտբոլիստը 2 տարի անընդմեջ մասնակցել է ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի ընտրական փուլի 3 խաղի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով