11:40  ,  18 հունվարի, 2023

AusOpen. Նադալի սենսացիոն պարտությունը

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոն, աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը չկարողացավ պաշտպանել անցած տարի նվաճած Ավստրալիայի բաց առաջնության չեմպիոն տիտղոսը։ Երկրորդ շրջանում իսպանացի թենիսիստը մրցեց աշխարհի 65-րդ ռակետ, ամերիկացի Մաքենզի Մաքդոնալդի հետ, որն առավելության հասավ 6:4, 6:4, 7:5 հաշվով։

Առաջին շրջանում Նադալը 7:5, 2:6, 6:4, 6:1 հաշվով հաղթել էր բրիտանացի Ջեք Դրեյփերին, Մաքդոնալդը պարտության էր մատնել ամերիկացի Բրենդոն Նակաշիմային։

Ավստրալիայի բաց առաջնության մրցանակային հիմնադրամը 51,3 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում