20:32  ,  17 հունվարի, 2023

Մանուել Պետրոսյանն ու Մարիա Գեւորգյանը՝ միանձնյա առաջատարներ

Շախմատի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 5 տուրից հետո միանձնյա առաջատարը Մանուել Պետրոսյանն է, որը վաստակել է 4,5 միավոր։ Նա պարտության է մատնել Արմեն Բարսեղյանին, Սարգիս Սարգսյանին, Մամիկոն Ղարիբյանին, Արամ Հակոբյանին, ոչ ոքի է խաղացել Սամվել Տեր-Սահակյանի հետ։

Երկրորդ-չորրորդ տեղերը 3-ական միավորով բաժանում են Տիգրան Լ․ Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը եւ Արամ Հակոբյանը։

Կանանց Բարձրագույն խմբի առաջնությունում 5 տուրից հետո միանձնյա առաջատարը 4 միավոր վաստակած Մարիա Գեւորգյանն է, որը հաղթել է Ասյա Եդիգարյանին, Արփինե Գրիգորյանին, Աննա Խաչատրյանին, Սուսաննա Գաբոյանին, պարտվել է Պոլինա Կոբակին։

Կանցկացվի 9 տուր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում