00:15  ,  17 հունվարի, 2023

Վբեյմար Անգուլոն միացավ «Ալաշկերտին»

«Ալաշկերտի» կազմը համալրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վբեյմար Անգուլոն: 30-ամյա ֆուտբոլիստը «Ալաշկերտ» է տեղափոխվել «Արարատ-Արմենիայից» վարձավճարով, մինչև մրցաշրջանի ավարտը, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը:

«Շնորհակալ եմ «Ալաշկերտի» մարզչական շտաբին և ղեկավարությանը՝ այս հնարավորության համար:

Եկել եմ «Ալաշկերտ» հաջողելու և թիմին օգտակար լինելու մեծ ցանկությամբ: Բոլորս միասին մեծ աշխատանք ենք տանում, որպեսզի հասնենք մեր առջև դրված նպատակներին»,- ասել է Անգուլոն:

Հայաստանի հավաքականի կազմում անցկացրած 10 խաղերում ծագումով կոլումբացի կիսապաշտպանը դարձել է 2 գոլի հեղինակ՝ գրավելով Խորվաթիայի և Էստոնիայի հավաքականների դարպասը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով