12:03  ,  16 հունվարի, 2023

AusOpen. Նադալի հաղթական մեկնարկը (ֆոտո, վիդեո)

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոն Ռաֆայել Նադալը հաղթանակով մեկնարկեց Ավստրալիայի բաց առաջնությունում։ Իսպանացի թենիսիստն առաջին շրջանում մրցեց բրիտանացի Ջեյք Դրեյփերի հետ եւ առավելության հասավ չորս սեթում՝ 7:5, 2:6, 6:4, 6:1։

Երկրորդ շրջանում Նադալի մրցակիցը կլինի ամերիկացի Մաքենզի Մաքդոնալդը, որը հինգ սեթում պարտության մատնեց ամերիկացի Բրենդոն Նակաշիմային։

Նադալը պաշտպանում է այս մրցաշարում անցած տարի նվաճած տիտղոսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով