11:51  ,  16 հունվարի, 2023

Բենիկ Խլղաթյան - Էլմիրա Կարապետյան զույգը արծաթե մեդալներ է նվաճել Սլովենիայում

Սլովենիայի Ռուսե քաղաքում անցկացված հրաձգության  SSF GRAND PRIX  միջազգային  մրցաշարում Հայաստանի Բենիկ Խլղաթյան -  Էլմիրա Կարապետյան խառը զույգը  10մ  տարածությունից, օդամղիչ ատրճանակ մրցաձևում  գրավել է երկրորդ տեղը, հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը։

Նույն զենքաձևի անհատական մրցումներում Էլմիրա Կարապետյանը եզրափակեց  գրավեց 7-րդ, Բենիկ Խլղաթյանը՝ 10-րդ տեղը:

Մարզիչ Անդրանիկ Այվազյանի ղեկավարած թիմը մեկնել է Խորվաթիա, որտեղ կմասնակցի նույն շարքի եւս մեկ մրցաշարի։

Երկու մրցաշարերի ընդհանուր արդյունքով ուժեղագույնները կստանան  Լեհաստանում անցկացվելիք Եվրոպական ամառային երրորդ խաղերի ուղեգրեր:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում