01:40  ,  16 հունվարի, 2023

ՊՍԺ-ն երկրորդ պարտությունը կրեց 3 խաղում (տեսանյութ)

ՊՍԺ-ն Ֆրանսիայի առաջնությունում կրեց երկրորդ պարտությունը երեք խաղում։ Ֆրանսիացի Կրիստոֆ Գալտիեի գլխավորած թիմը 19-րդ տուրում հյուրընկալվեց «Ռենին», որն առավելության հասավ նվազագույն հաշվով։

65-րդ րոպեին աչքի ընկավ Մալին ներկայացնող պաշտպան Ամարի Տրաորեն։

ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 55-րդ րոպեին՝ ֆրանսիացի հարձակվող Ուգո Էկիտիկեի տեղը։ Բրազիլացի հարձակվող Նեյմարն ու արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին անցկացրին ամբողջ հանդիպումը։

ՊՍԺ-ն 47 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 3 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում գտնվող «Լանսի» նկատմամբ։ «Ռենը» 5-րդն է՝ 37 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 19-րդ տուր

«Ռեն» - ՊՍԺ՝ 1:0 (տեսանյութ)

Ամարի Տրաորե, 65

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով