Անգլիայի առաջնության 20-րդ տուրում առաջատար «Արսենալը» հյուրընկալվեց «Տոտենհեմին»։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը հաղթեց 2:0 հաշվով։
14-րդ րոպեին «Արսենալի» անգլիացի կիսապաշտպան Բուկայո Սակայի սուր փոխանցումից հետո ինքնագոլի հեղինակ դարձավ «Տոտենհեմի» ֆրանսիացի դարպասապահ Ուգո Լյորիսը։ 36-րդ րոպիեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորը։
18 խաղից հետո «Արսենալը» 47 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ արդեն 8 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից»։ «Տոտենհեմը» (19 խաղ) 5-րդն է՝ 33 միավոր։
Անգլիայի առաջնություն, 20-րդ տուր
«Տոտենհեմ» - «Արսենալ»` 0:2 (տեսանյութ)
Ուգո Լյորիս, 14, ինքնագոլ, Մարտին Էդեգոր, 36
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում