20:00  ,  15 հունվարի, 2023

«Չելսին» ուժեղ էր «Քրիսթալ Փելասից», «Նյուքասլը»՝ «Ֆուլհեմից» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 20-րդ տուրում «Նյուքասլ Յունայթեդը» տանը մրցեց «Ֆուլհեմի» հետ եւ առավելության հասավ 1:0 հաշվով։

Հաղթական գոլը վերջին րոպեներին խփեց շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակը։

«Նյուքասլը» (19 խաղ) 38 միավորով երրորդն է։ Նույնքան միավոր ունի չորրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդը» (18 խաղ)։ «Ֆուլհեմը» (20 խաղ) 6-րդն է՝ 31 միավոր։ 

Լոնդոնի «Չելսին» ընդունեց «Քրիսթալ Փելասին» եւ հաղթեց նվազագույն հաշվով։

64-րդ րոպեին մարոկկացի կիսապաշտպան Հակիմ Զիեշի փոխանցումից հետո աչքի ընկավ գերմանացի կիսապաշտպան Կայ Հավերցը։

«Չելսին» (19) 28 միավորով 10-րդն է։ «Քրիսթալ Փելասը» (18 խաղ) 12-րդն է՝  22 միավոր։

Անգլիայի առաջնություն, 20-րդ տուր

«Չելսի» - «Քրիսթալ Փելաս»՝ 1:0 (տեսանյութ)

Կայ Հավերց, 64

«Նյուքասլ» - «Ֆուլհեմ»՝ 1:0 (տեսանյութ)

Ալեքսանդր Իսակ, 89

«Տոտենհեմ» - «Արսենալ»` 20:30 (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում