02:31  ,  15 հունվարի, 2023

«Փյունիկը» 6 հանդիպում կանցկացնի Թուրքիայում

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» հունվարի 14-ից փետրվարի 13-ը ուսումնամարզական հավաք է անցկացնում Թուրքիայի Բելեք քաղաքում:

Հավաքի երկրորդ հատվածում «Փյունիկը» կանցկացնի նաև 6 ընկերական հանդիպում.

21.01. «Փյունիկ» - «Դնեպր-1» (Ուկրաինա)

04.02․ «Փյունիկ» - «Մակտարալ» (Ղազախստան)

04.02․ «Փյունիկ» - «Վերես» (Ուկրաինա)

09.02. «Փյունիկ» - «Բալթիկա»  (Ռուսաստան)

13.02․ «Փյունիկ» - «Օրենբուրգ» (Ռուսաստան)

13.02․ «Փյունիկ» - «Ալեքսանդրիա» (Ուկրաինա)

Մրցաշրջանի երկրորդ հատվածում «Փյունիկը» կմեկնարկի փետրվարի 24-ին` հյուրընկալվելով Չարենցավանի «Վանին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում