22:53  ,  14 հունվարի, 2023

Tata Steel Chess. Արոնյանը ոչ ոքի խաղաց Կարլսենի հետ

Նիդեռլանդների Վեյկ Ան Զեե քաղաքում անցկացվող շախմատի Tata Steel Chess մրցաշարի մեկնարկային տուրում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) սեւ ֆիգուրներով ոչ ոքի խաղաց աշխարհի չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջատար Մագնուս Կարլսենի հետ։

Առաջին տուրից հետո առաջատարներն են չինացի Դին Լիրենն ու ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովը։

Դին Լիրենը հաղթեց հնդիկ Գուկեշին, Աբդուսատորովն ուժեղ էր ռումինացի Ռիչարդ Ռապորտից։

Tata Steel Chess-ում կանցկացվի 13 մրցափուլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում